Եվրոպական ուլտրաաջ կուսակցությունները Վիենայում կայացած նիստի ժամանակ որոշում են ընդունել համատեղ պայքարել Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցելու մտահղացման դեմ, գրում է TRT-ը:
Ավստրիական «Ազատություն» կուսակցության ղեկավար Հայնց Քրիստիան Շտրախեն, ով կազմակերպել էր այս նիստը, հայտարարել է, որ համագործակցության որոշումն ուղղված է Եվրամիության հավանական սխալ որոշումները կանխելու դեմ:
Շտրախեի խոսքով` իրենք դեմ են, որ Թուրքիան Եվրամիության լիիրավ անդամ դառնա:
«Եվրամիության կազմում ոչ եվրոպական պետությունների ընդգրկումը դրա ավարտը կնշանակի», – ասել է նա: