Թուրքիայում հատուկ գործողությունների արդյունքում 82 մարդ է ձերբակալվել, այդ թվում` ոստիկանական բաժանմունքի քննիչ, երկու ոստիկան և երկու փաստաբան: Գործողությունն իրականացրել են Ստամբուլի 10-ը թաղամասերում, ինչպես նաև Բուրսայում, Թեգիրդաղում և Էրզրումում: Ձերբակալվածները մեղադրվում են հանցավոր գործունեություն ծավալելու մեջ:
Նախորդ շաբաթ Թուրքիայում սկսվել էր 150 քուրդ քաղաքական գործիչներին վերաբերող դատական գործը, որոնք մեղադրվում են Թուրքիայում արգելված «Քրդական բանվորական կուսակցության» հետ կապեր ունենալու մեջ: Նրանց թվում են քրդական «Խաղաղության և ժողովրդավարության» կուսակցության կողմից ընտրված մի քանի քաղաքապետեր, հայտնում են թուրքական լրատվամիջոցները: