Հոկտեմբերի 19-21-ը ՀՀ Վայոց Ձորի մարզ կատարած այցի ընթացքում ՄԻՊ աշխատանքային խումբն այցելեց Վայքի N զ/մ, ուսումնասիրեց ընդհանուր պայմանները, սննդի որակի սանիտարահիգիենիկ պայմանները: Ինչպես հաղորդում են ՄԻՊ գրասենկյակից, հայտնաբերված թերությունների մասին խմբի անդամները հայտնել են զորամասի հրամանատարությանը:
ՀՀ ՊՆ Եղեգնաձորի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի կարգապահական մեկուսարանում գտնվող ժամկետային զինծառայողների հետ Պաշտպանի ներկայացուցիչների առանձնազրույցի ընթացքում բողոքներ և գանգատներ չներկայացրին: