Նկարչուհի Մարիամ Պետրոսյանը, ով աշխատում է «Հայֆիլմում», քսան տարի շարունակ գրել է մի գիրք, որն այսօր Ռուսաստանում կարող է ճանաչվել տարվա լավագույն վեպ:
Մարիամ Պետրոսյանը մուլտիպլիկատոր է, իսկ իր առաջին և, իր իսկ խոսքով, վերջին վեպը` «Տունը, որտեղ..» անվանումով, գրվել է 20 տարվա ընթացքում, թեև վեպի նախնական տարբերակը գրվել է դեռ ուսանողական տարիներին, գրում է «Աֆիշա»-ն:
Ռուսալեզու լավագույն արտասահմանյան վեպ անվանակարգում վեպն արդեն իսկ արժանացել է «Ռուսական մրցանակի», իսկ այժմ այն հավակնում է ռուսական «Բուքերին»: