«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամներն այսօր ակցիա են կազմակերպել ԱԺ շենքի դիմաց:
Նախաձեռնող խմբի անդամ Արմեն Հովհաննիսյանը համոզմունք է հայտնել, որ հետևողականության, համառության և միասնականության շնորհիվ իրենք կհասնեն իրենց նպատակին և չեն թողնի, որ օտարալեզու դպրոցները բացվեն:
«Մենք հասնելու ենք մեր նպատակին, իսկ մնացածը տեխնիկական հարցեր են: Իսկ պատգամավորներին կոչ ենք անում, որ մի կողմ դնեն կուսակցական շահերը, և քվեարկեն իրենց խղճի թելադրանքով, կամ ընդհանրապես չմասնակցեն քվերակությանը»,- հայտարարել է Հովհաննիսյանը:
Հարցին, թե ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ասել է, որ այս օրակարգում դրված չէ օտարալեզու դպրոցների հարցը, սա միայն միջազգային կրթական ծրագրերի հարց է, Արմեն Հովհաննիսյանն ասել է, որ այդ խնդրին կարելի է տարբեր ձևակերպումներ տալ. «Կարելի է ասել մարմնավաճառություն, կարելի է ասել նաև այլընտրանքային պահվածք»:
Հիշեցնենք, որ այսօր Ազգային Ժողովում մեկնարկող քառօրյայի ընթացքում որոշում է ընդունվելու «Լեզվի և հանրակրթության մասին» օրինագծում փոփոխություններ կատարելու վերաբերյալ, որի համաձայն` Հայաստանում նախատեսվում է բացել օտարալեզու դպրոցներ: