Մեքսիկայի Ստորին Կալիֆորնիա նահանգի քաղաքներից մեկի վերականգնողական կենտրոնում 13 մարդ է սպանվել, հաղորդում El Universal-ը:
Նախնական տվյալներով` վերականգնողական կենտրոնի վրա հարձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 25-ի գիշերը: Կենտրոնի գլխավոր մուտքին զինված մարդկանցով լի մի քանի մեքենա է մոտեցել: Ականատեսների վկայությամբ` հանցագործները 13 մարդու շարքով կանգնեցրել են պատի տակ, հրամայել են ծնկի իջնել, ինչից հետո կրակ են բացել: Ենթադրվում է, որ տեղի ունեցածը նարկոկարտելներից մեկի նախաձեռնությունն է:
Թմրանյութերի առք ու վաճառքով զբաղվողները նաև նախազգուշացրել են, որ պատրաստվում են 135 մարդու սպանել` ամեն առգրավված տոննայի փոխարեն մեկ մարդու կյանք: Նշենք, որ ոստիկանությունը 134 տոննա թմրանյութ էր առգրավել: