«Կարող եմ հստակ ասել, որ տնտեսական մրցակցության խնդիրը դրված է մեր տնտեսության մեջ», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման համոզմունք է հայտնել ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչով է պայմանավորված Հայաստանում նկատվող գնաճը, և մասնավորապես, մի քանի շաբաթ առաջ ՀՀ վարչապետի հայտարարած «Հայկական պանիր» արտահանման ծրագրից հետո պանրի գնի մոտ 50 տոկոսով բարձրացումը` Վարդան Այվազյանն ասել է, որ ինքը չի կարող ասել, թե այդ մասնավոր դեպքը ինչով է պայմանավորված:
«Իսկ ընդհանրապես գնաճը կարող է կախված լինել միջազգային շուկայից, և իհարկե, եթե չկա հանցավոր համաձայնություն մեծ տնտեսվարողների շրջանակներում»,- հայտարարել է Վարդան Այվազյանը: