Home / Հայաստան / Տիգրան Սարգսյանը մեկնել է Թեհրան

Տիգրան Սարգսյանը մեկնել է Թեհրան

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Մոհամադռեզա Ռահիմիի հրավերով, երկօրյա պաշտոնական այցով ասօր առավոտյան մեկնել է Թեհրան, հայտնում են Կառավարությունից:

Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Մովսիսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը, ՀՀ կառավարության և նախարարությունների աշխատակազմերի ներկայացուցիչներ, գործարարներ, պաշտոնատար այլ անձինք։