ՀՀ հաջորդ տարվա պետական բյուջեում 24 մլրդ դրամով ավելանալու է կենսաթոշակային ֆոնդը: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը խոսել է Հայաստանի հաջորդ տարվա պետական բյուջեի մասին:
«Պետբյուջեի 1 տրիլիոն ծախսից 46,3 տոկոսը գնալու է սոցիալական մասին: Իսկ հարկային մասով ասեմ, որ այնպես է արվելու, որ փոքր ձեռնակատերերը, ավելի կոնկրետ` 32000 տնտեսվարող, հարկայինի էրես չեն տեսնելու, հարկման մեխանիզմներն են պարզեցվելու: Եվ հակառակը, կենտրոնացում է լինելու, այսպես կոչված, օլիգոպոլիաների, օլիգարխների վրա: Պետք է այնպես անել, որ նրանք հարկվեն այն չափով, որքան եկամուտ են ստանում»,- ասել է Վարդան Այվազյանը:
Ասուլիսի մյուս հյուրը` «Հայրենական ապրանքարտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը, նշել է, որ 4,6 տոկոսով ավելանալու է համախառն ներքին արդյունքը, ինչպես նաև 1 մլրդ դրամի չափով ներդրում է կատարվելու գիտության մեջ:
«Այս տարվա բյուջեն ունի սոցիալական ուղղվածություն»,- նշել է Վազգեն Սաֆարյանը: