Անցյալ շաբաթ Բարնաուլի վարչական դատարանում սկսվել են 2009 թվականի հուլիսին տեղի «Զոլոտո» ոսկերչական խանութի վրա իրականացված հարձակման վերաբերյալ քրեական գործի լսումները: Մեղադրյալի աթոռին Կուզբասի երկու գործազուրկ բնակիչներ են, որոնք ազգությամբ հայ են, հաղորդում է Алтапресс-ը:
Մեղադրյալներին ձերբակալել են իրականացված հանցագործությունից հինգ ամիս անց: Այդ ընթացքում նրանցից մեկը թաքնվել է Կեմերովի շրջանի Կիսիլյովս քաղաքում, իսկ մյուսը` Սոչիում:
Ոստիկաններին հաջողվել է գտնել հանցագործներին տաքսու վարորդի միջոցով, ում մեքենայում նրանցից մեկը մոռացել էր իր անձնագիրը: Երկար ժամանակ վարորդը չէր համագործակցում իրավապահ մարմինների հետ` վախենալով վտանգի ենթարկել իր կյանքը:
2009 թվականի հուլիսին տեղի ունեցած հանցագործությունը իրականացվել է երեք անձանց կողմից: Ոստիկանությունը դեռ չի պարզել երրորդ անձի ինքնությունը: Նրա դեմ առանձին քրեական գործ են հարուցել:
Նշենք նաև, որ ոսկերչական խանութի դեմ իրականացված գողության փորձը չի հաջողվել: Հանցագործները կոտրել են խանութի ապակիները, ինչից հետո հրաձգություն է սկսվել, և նրանք լքել են դեպքի վայրը` առանց որևէ բան գողանալու: