Թուրքիայի իշխանությունները վերջին զգուշացումն են արել Blackberry ընկերությանը: Եթե Blackberry-ն իշխանություններին չտրամադրի RIM կոդերը, որոնք հնարավորություն են ընձեռում կարդալ հաղորդագրությունները, ապա ընկերության գործունեությունը Թուրքիայում կկասեցվի:
Թուրքիայի կապի և տրանսպորտի նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի ղեկավար Թայֆուն Աչարերի խոսքով` Blackberry ընկերության հետ բանակցություններն արդյունք չեն տալիս, այդ իսկ պատճառով բացառված չէ ընկերության գործունեության դադարեցումը:
«Մեր մասնագետներն եկել են այն եզրակացությանը, որ այս սարքերի գործունեությունը հաճախ մտահոգության տեղիք է տալիս»,- նշել է Աչարերին:
Նշենք, որ Blackberry համակարգը գործում է պաշտպանված ալիքներով և առանց հատուկ միջոցների հնարավոր չէ այն կառավարել: