Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովն այն կարծիքին է, որ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը 2012 թվականին պետք է նորից զբաղեցնի Ռուսաստանի նախագահի պաշտոնն ու ցմահ նախագահ մնա: Այս մասին Կադիրովն ասել է ամերիկյան Newsweek ամսագրին տված հարցազրույցում, գրում է Коммерсант-ը:
Կադիրովի խոսքով` Վլադիմիր Պուտինը «իր խոսքի տեր մարդ է և նա խաղաղություն է բերել Չեչնիային»:
Վարչապետին քննադատողներին` Կադիրովն «իր թշնամի» է անվանել:
«Քանի դեռ Պուտինն իմ կողքին է, ես ամեն ինչ կարող եմ», – ասել է Կադիրովը:
Չեչնիայի առաջնորդը նաև նշել է, որ իր պետությանն անկախություն պետք չէ, քանի որ «այն միայն անախորժություններ է բերել»: Մոսկվայից Կադիրովը միայն ավազակների դեմ պայքարելու ազատություն է խնդրում, քանի որ ցանկանում է հաղթել նրանց և վերջ դնել պատերազմին: