Նովոսիբիրսկում սիրահար զույգի վրա կրակել են ժամադրության ժամանակ: Հետաքննության տվյալներով` ողբերգության մեղավորը տանտերն է, ում բնակարանի մոտ հանդիպում էին սիրահարները, հաղորդում է Infox-ը:
Շենքի բնակիչը բողոքել է, թե սիրահարները շատ բարձր են խոսում գիշերվա երկուսին և թույլ չեն տալիս իրեն քնել: Պարզվում է` սիրահար զույգը խանգարել է ոչ միայն այս տղամարդուն, այլ նաև մյուս հարևաններին, ովքեր բազմիցս նկատողություն են արել երիտասարդներին:
Այլևս չհանդուրժելով հասարակական կարգի խախտումը` նյարդայնացած բնակիչը դուրս է եկել իր տնից և անձամբ խնդրել է սիրահար զույգին հեռանալ: Ծեծկռտուք է սկսվել, որի ընթացքում բնակիչը զենք է հանել և կրակ է բացել սիրահարների վրա, ինչի հետևանքով նրանք թեթև վնասվածքներ են ստացել և հիվանդանոց են տեղափոխվել: