Հոկտեմբերի 26-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ծաղկունք գյուղի բնակիչ Արտավազդ Մամիկոնյանն իր տանը մահացել է:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է 1957 թ. ծնված Արտավազդ Մամիկոնյանի դիակը` դեմքի շրջանում այտուցված և սալջարդ վնասվածքներով:
Նրա հարազատները հայտնել են, որ Ա. Մամիկոնյանը մահացել է հոկտեմբերի 24-ի երեկոյան:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հոկտեմբերի 24-ի գիշերը, հարևաններից մեկի տանը վիճաբանության ժամանակ Արտավազդ Մամիկոնյանին ծեծի է ենթարկել որդին` նախկինում դատապարտված, 1981 թ. ծնված Սամվել Մամիկոնյանը:
Նույն օրը Ա.Մամիկոնյանն իր տանը գիտակցության չգալով` մահացել է:
Սամվել Մամիկոնյանը ձերբակալված է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, հայտնում են Ոստիկանությունից: