Ռեժիսոր Նիկիտա Միխալկովը հանդես է եկել քաղաքական մանիֆեստով, որում համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանը պետք վերջ տա լիբերալ ժաղավրդավարությանը, քանի որ երկրի ապագան լուսովորչական պահպանողականությունը պիտի ապահովի:
«Լիբերալ դեմոկրատիայի էյֆորիան ավարտվել է: Եկել է գործելու ժամանակը»,- գրել է Միխալկովը polit.ru կայքում տեղադրված իր «Լուսավորչական պահպանողականության մանիֆեստում»:
«Մարդիկ հոգնել են քաղաքական անկախության հռչակագրի, անհատական ազատության մասին լսելուց, ինչպես նաև հիանալի շուկայական տնտեսության մասին հեքիաթներից», – կարծում է Միխալկովը:
Ներկայիս վիճակը նա բնորոշել է որպես «Արևմուտքին ձգտող լիբերալ փոփոխությունների, տեղի ղեկավարների ինքնագլուխ գործունեության և ամենուր ներթափանցող կաշառեկության խառնուրդ»:
Միխալկովի տեքստը հանձնվել է իշխանության ներկայացուցիչներին: