Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռարձակում իրականացնելու թիվ 11 մրցույթում «Ա1+»-ի մրցակիցը «Արմնյուզ» ՍՊԸ-ն է` ըստ ՀՌԱՀ-ի կայքէջի: Եվ մրցույթի կարգի համաձայն` հայտին պիտի կցվեն ընկերության հիմնադիր փաստաթղթերի և իրավաբանական անձի կարգավիճակը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Խնդրահարույց է, թե ինչ փաստաթղթեր են դրանք, քանի որ «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանը երեկ «Առավոտին» փոխանցեց իրենց ստացած հետևյալ գրությունը. «Ի պատասխան Ձեր` 26.10.2010 թվականի դիմումի, ըստ պետական միասնական գրանցամատյանում 27.10.2010 թվականի դրությամբ առկա տեղեկությունների` տրամադրում եմ տվյալներ «Արմնյուզ» ՓԲԸ վերաբերյալ: Իսկ «Արմնյուզ» ՍՊԸ պետական ռեգիստրում գրանցված չէ»: