Հոկտեմբերի 29-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում պետական բյուջեի ֆինանսավորմամբ և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության նախաձեռնությամբ տեղի կունենա աշխատանքի տոնավաճառ, որի նպատակն է առաջարկել աշխատանք փնտրողներին` հանդիպել թափուր աշխատատեղ առաջարկող գործատուների հետ, ծանոթանալ գործազուրկների համար իրականացվող զբաղվածության ծրագրերին, գործատուներին` գտնել համապատասխան հմտություններով մասնագետներ:
«Այս աշխատանքի տոնավաճառը 2010թ. ընթացքում նախատեսված տոնավաճառներից հինգերորդն է, որին մասնակցելու հայտ են ներկայացրել 38 գործատու: Ներկայացված թափուր աշխատատեղերի թիվը շուրջ 130 է, իսկ կանխատեսվողը` 34: Կանխատեսվում է, որ տոնավաճառին կմասնակցի շուրջ 2500 աշխատանք փնտրող», նշվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքում: