Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերով պատասխանատու Ալի Հասանովը դրական է գնահատել հոկտեմբերի 27-ին Աստարախանում կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը: Նա հատկապես ընդգծել է Հռչակագրի ստորագրման փաստը, որը հստակություն է մտցրել դիակների փոխանակման հարցում:
Հասանովի խոսքով` ադրբեջանցիներին չափազանց մտահոգում էր դիակների, առաջին հերթին, «Ադրբեջանի ազգային հերոս Մուբարիզ Իբրաիմովի դիակի վերադարձի հարցը»:
Հիշեցնենք, որ ենթասպա Մուբարիզ Իբրաիմովը սպանվել էր ղարաբաղյան սահմանը հատելու դիվերսիոն գործողությունների ժամանակ: Մինչ այդ նա սպանել էր 4 հայ զինծառայողների:
Հասանովը համոզմունք է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտության լուծման համար «պետք է օգտագործվի ցանկացած ձևաչափ, պետք է քննարկվեն ցանկացած առաջարկություններ»: