Այսօր ժամը 13:00-ի սահմաններում «Հայկական ժամանակ» թերթի խմբագրության առջև բողոքի ակցիա են անցկացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մոտ 100 ներկայացուցիչներ, այդ թվում` կուսակցության երիտասարդական թևերի ղեկավարներ, ուսխորհուրդների ղեկավարներ, ինչպես նաև ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:
Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակն» իր երեկվա համարում տեղեկատվություն էր տպագրել այն մասին, թե Վանաձորի Մանկավարժական համալսարանի ուսանողներին 5000-ական դրամ են առաջարկում` հոկտեմբերի 30-ին Սպիտակում կայանալիք ԲՀԿ միջոցառմանը մասնակցելու համար:
Երիտասարդները «ՀԺ»-ից պահանջել են հերքել այդ տեղեկատվությունը` բարձրախոսներով հայտարարելով, որ իրենք չեն վաճառվում:
Նշենք, որ ակցիան անցել է առանց միջադեպերի, թեև իրավիճակը հսկելու նպատակով տարածքում ոստիկաններ էին շրջում: