Կոմիտասի անվան զբոսայգում դելֆինարիաումի կառուցումը չի խաթարի զբոսայգու ոչ էկոլոգիական, ոչ բովանդակային նշանակությունը։ Այս մասին ասված է ՀՀ մշակույթի նախարարության հայտարարության մեջ:
«Կոմիտասի անվան զբոսայգու վերակառուցման շուրջ բարձրացված աղմուկն անտարբեր չթողեց մտավորականներին ու մշակույթի գործիչներին: ՀՀ մշակույթի նախարարությունը դիմեց Երևանի քաղաքապետարան` տվյալ թեմայի շուրջ համապատասխան տեղեկատվություն ստանալու նպատակով: Ըստ քաղաքապետարանի պարզաբանման, հայտնում ենք, որ նախկին կարուսելի տեղում կառուցվող դելֆինարիաումի շինարարական աշխատանքները չեն խաթարի այգին` ոչ էկոլոգիապես և ոչ էլ բովանդակային առումով: Գարնանն այնտեղ կկազմակերպվի մեծ ծառատունկ և այգին կպահպանի իր նախկին գործառնական նշանակությունը, չխախտելով հարակից տարածքում գտնվող Պանթեոնի ճարտարապետական ներդաշնակությունը», – նշված է հայտարարության մեջ: