ՀՀ կառավարությունը որոշել է իր իսկ սահմանած կարգով ընտրված «Կարոլինա» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2013թ. սեպտեմբերի 1-ը։
Ընկերությունը նախատեսում է Երևանում հիմնել բնական հյութի արտադրության ժամանակակից արտադրամաս, կատարել մոտ 6.5 մլն եվրոյի ներդրում։
Արտադրանքի վրա կպատկերվեն Մարտիրոս Սարյանի ստեղծագործություններից մի քանիսը, ինչի վերաբերյալ նույնպես կնքվել է համապատասխան պայմանագիր։
Ըստ ծրագրի` կստեղծվի առնվազն 40 նոր աշխատատեղ, միջին աշխատավարձը կկազմի 70 հազար դրամ։