Home / Армения / Հայ-թուրքական կարգավորման կողմնակիցները պետք է դիմեն Թուրքիայի իշխանություններին. ԱԳՆ

Հայ-թուրքական կարգավորման կողմնակիցները պետք է դիմեն Թուրքիայի իշխանություններին. ԱԳՆ

Թուրքիայի այն քաղաքական ուժերը, որոնք հանդես են գալիս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օգտին, պետք է դիմեն հենց Թուրքիայի իշխանություններին, որոնք արհեստական խոչընդոտներ առաջ քաշելով` չգնացին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը և իրագործմանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, այս մասին հայտարարել է ՀՀ Արտգործնախարարության Սահմանակից երկրների վարչության պետ Կարեն Միրզոյանը` Panorama.am-ի խնդրանքով մեկնաբանելով Թուրքիայի «Հզոր Թուրքիա» կուսակցության հայտարարությունը, ըստ որի այդ կուսակցության ղեկավարությունը ցանկանում է այցելել Հայաստան և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը քննարկելու նպատակով հանդիպել ՀՀ արտգործնախարարի հետ: