Տևական ժամանակ է` լրատվամիջոցներին չեն թույլատրում այցելել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ` Նաիրի Հունանյանին տեսնելու:
Նրան մի քանի տարի է` չեն տեսել նաև հարազատները: Երեկ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանին «Հրապարակի» թղթակիցը հարցրել է` ե՞րբ կարող են հանդիպել Հունանյանի հետ:
«Նաիրի Հունանյանի գոյության կամ նրա վիճակի հետ կապված առ այսօր որևէ հարցում չենք ստացել»,- հայտարարել է արդարադատության նախարարը և ավելացրել` կարող եք մեզ հարցում անել, մենք կպատասխանենք` որտեղ և ինչպես է Նաիրի Հունանյանը: