Ապօրինի ներգաղթի դեմ ուկրաինական շարժման նախագահ Յարոսլավ Դունաևը կոչ է արել իշխանություններին խստացնել պայքարը «էթնիկ կազմակերպված հանցագործության դեմ»: Նա մեղադրել է երկրի իրավապահ մարմիններին կազմակերպված հանցագործությունների վրա աչք փակելու մեջ:
Մասնավորապես, խոսելով «հայկական խմբավորումների մասին», Դունաևը նշել է, որ վերջիններս երբեք չեն եղել հանցագործության ալիքի վերնամասում, այլ միշտ տեղ են զբաղեցրել «միջակայքում»:
«Օրինակ, 90-ականների կեսերին Խարկովում հաստատվել էր տեղի հայ գործարար, հայկական համայնքի վառ ներկայացուցիչ, Թոշակառուների կուսակցության անդամ Սամվել Խանդամիրյանը: Նա սերտ հարաբերությունների մեջ էր քրեական մեկ այլ հեղինակության` Վլադիմիր Բոդապրոստոյի հետ` Իսպանացի մականունով, ով օրերս ավտովթարի զոհ է դարձել»,- նշել է Դունաևը:
Նրա խոսքով` քանի որ երկրի Ներքին գործերի նախարարությունը կորցրել է վերահսկողությունն էթնիկ հայկական հանցագործության զարգացման վրա, վերջինս գլուխ է բարձրացրել, հիմնականում` Զապորոժյեում:
«Խոսքը Ռաֆայել և Էդուարդ Սարգսյանների կազմակերպված հանցավոր խմբավորումների մասին է: Բացի այդ, ըստ որոշ պնդումների, հայկական խմբավորումների վերահսկողության տակ են Կիրովոգրադի շրջանի որոշ թաղամասեր»:
«Մինչև 2009թ. հայկական հանցավոր խմբավորումները համակարգել է օրենքով գող Արմեն Կանևսկին: 2008թ. նա փորձել է «թագադրել» Յալտայում իր կրտսեր եղբորը` Արտյոմին, սակայն չի ստացվել: Այնուհետև նրան ձերբակալել են 2009թ. սկզբերին Ռուսաստանում:
Մարտի 11-ին «Ուկրաինա» հյուրանոցի ռեստորանում ձերբակալվել էին ևս ինը գողեր, այդ թվում` Լերա Սումսկոյը և Արմենի զարմիկը` Արթուր Հարությունյանը: Սակայն վաղ է խոսել այն մասին, թե հայկական հանցավոր խմբավորումներն իրենց մասին այլևս չեն հիշեցնի»,- Դունաևի խոսքերն է մերջբերում Вечерние вести պարբերականը: