Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման համար Երևանն ու Բաքուն պետք է փոխզիջումների գնան, որոնք կողմերից յուրաքանչյուրը դիտարկում է որպես պարտություն այն առումով, որ նման քայլը հարվածի տակ կդնի իրենց վարկանիշը:
Այս մասին Актуальные комментарии-ն տված հարցազրույցում հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Ժարիխինը:
«Կարծում եմ, որ երկու պետությունների առաջնորդները դեռ պատրաստ չեն դրան»,-ասել է նա:
Ժարիխինի խոսքով` Ռուսաստանի համար կարևոր գործոնն այն է, որ թե Հայաստանը, թե Ադրբեջանն ընդունում են Ռուսաստանն ու, մասնավորապես, ՌԴ նախագահին` որպես երկխոսության գլխավոր միջնորդ: