Օրաթերթը տեղեկացնում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ում հնարավոր փոփոխությունների մասին:
Մեր տեղեկություններով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկն առաջիկայում կտեղափոխվի այլ աշխատանքի: ՀԷՑ-ի տնօրենի փոփոխության մասին պաշտոնապես կհայտարարվի եկող տարվա սկզբին: ՀԷՑ-ում շրջանառվող լուրերի համաձայն, Գլադունչիկը վաղուց է ցանկանում ՀԵՑ-ի սեփականատեր ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի այլ ձեռնարկության տնօրենի պաշտոնին տեղափոխվել, և այդ նպատակով մեկնել է Մոսկվա: ՀԷՑ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Նատալյա Սարաջյանը մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է Գլադունչիկի`Մոսկվայում գտնվելու փաստը` ասելով, որ մեկնել է ՀԷՑ-ի եկող տարվա բիզնես ծրագիրը հաստատելու նպատակով: Ըստ Սարաջյանի, ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի փոփոխության մասին լուրը իրականությանը չի համապատասխանում: