«Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլևիչը ձերբակալվել է Երևանում կայացած ասուլիսից անմիջապես հետո:
Այս փաստը Epress.am-ի հետ զրույցում հաստատեց ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Արծվի Բագրամյանը: Նրա խոսքով` «թուրք քաղաքական գործիչներին ԱԱԾ են հրավիրել զրույցի», քանի որ վերջիններս այսօր ասուլիսին հայտարարել են, որ հատել են պետական սահմանը:
Հիշեցնենք, որ «Հզոր Թուրքիա» կուսակցության ներկայացուցիչները հայտարարել էին, թե սահմանը հատելը ապօրինի գործողություն չեն համարում, քանի որ, իրենց իսկ խոսքով, սա ընդամենը «կոչ էր աշխարհին, որ անհրաժեշտ է սահմանը բացել»:
Ինչ վերաբերում է ռուս սահմանապահների հայտարարությանը, թե սահմանի հատման դեպք չի եղել, քանի որ այդ տարածքում գետը շատ խորն է, և որ ինտերնետում տարածված նկարները կեղծ են, «Հզոր Թուրքիա» կուսկացության նախագահն առաջարկել է լրագրողներին միասին գնալ և չափումներ անել.
«Մեզ հերքելու փոխարեն շատ ավելի կարևոր բաներ կան»,- ծիծաղելով ասել էր Բեքլևիչը: