Լեռնային Ղարաբաղի ինքնավարությունը կարող են ճանաչել և առանց Երևանի, որին ուղղակի կհեռացնեն այդ գործընթացից: Նման կարծիք է հայտնել Ռազմավարական զարգացման մոդելավորման կենտրոնի փոխնախագահ, «Ֆեդերալ» ամսագրի գլխավոր խմբագիր Գրիգորի Տրոֆիմչուկը` մեկնաբանելով Հայաստանի խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հարցի նախագիծը, որը հետաձգվել է մինչ դեկտեմբերի սկիզբ` Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովից հետո: Այդ գագաթաժողովի շրջանակներում սպասվում է Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը:
«Այս դեպքում իրավիճակը շատ նուրբ է և մտահոգիչ: Առայժմ ամեն ինչ արվում է, իբր, Հայաստանի ձեռքերով, բայց ապագայում Երևանին ուղղակի շնորհակալություն կասեն, և այդ հարցով կզբաղվի այն երկիրը, որն ընդհանրապես կապ չունի տարածաշրջանի հետ»,- նշել է Տրոֆիմչուկը: