Դիարբեքիրի 4-րդ Բարձրագույն քրեական դատարանը քուրդ քաղաքական գործիչ Հաթիփ Դիքլին դատապարտել է մեկ տարի և ութ ամիս ազատազրկման` Քրդական բանվորական կուսկացության առաջնորդ Աբդուլա Օջալանին գովասանքի խոսքեր ուղղելու համար: Դիքլը դատապարտվել է «ահաբեկչական կազմակերպությունների քարոզչությունը տարածելու» հոդվածով:
Նշենք, որ Հաթիփ Դիքլին լուծարված Դեմոկրատական կուսակցության պատգամավոր էր և Ժողովրդավարական հասարակություն կոնգրեսի համանախագահը, գրում է BIA News Centre-ը: Երկու կազմակերպություններն էլ հայտնի էին իրենց քրդամետ դիրքորոշմամբ: