Home / Հայաստան / ՀԱԿ առաջնորդը Ավստրիայի դեսպանի հետ քննարկել է ներքաղաքական իրավիճակը

ՀԱԿ առաջնորդը Ավստրիայի դեսպանի հետ քննարկել է ներքաղաքական իրավիճակը

Հոկտեմբերի 29-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է  Հայաստանում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Միքաել Պոստլին և դեսպանության ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Հելմուտ Ֆելներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, ժողովրդավարական ազատությունների վերականգնման, մասնավորապես` քաղբանտարկյալների ազատ արձակման, հավաքների և մամուլի ազատության  հետ կապված հարցեր:

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը: