Home / Հայաստան / Հայազգի հակերին Հոլանդիայում 6 տարվա ազատազրկում է սպասում

Հայազգի հակերին Հոլանդիայում 6 տարվա ազատազրկում է սպասում

Հոլանդիայի ոստիկանությունը նոր մանրամասներ է պարզել Bredolab հակերական ցանցի գործունեության հետ կապված: Ապօրինի ցանցի մասնակիցները Ռուսաստանում տեղակայված սերվերի միջոցով սպամ էին ուղարկում համացանցի օգտատերերին, որի օգնությամբ վարակում էին նրանց համակարգիչները, այնուհետև Ղազախստանում գտնվող սերվերից նույն օգտատերերին նամակ էին ուղարկում, որով առաջարկում էին հակավիրուսային ծրագրիր գնել, որի անունն էր Antivirusplus: Իրականում դակեղծ հակավիրսուային ծրագիր էր, որը գրեթե չէր օգնում համակարգչային վիրուսների դեմ պայքարում: Այս մասին գրում է FireEye-ը:

Հիշեցնենք, որ  Հոլանդիայի ոստիկանության խնդրանաքով` Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հոկտեմբերի 26-ին ժամը 10.00-ին ձերբակալել են Bredolab ցանցի հետևում կանգնած հայազգի երիտասարդին` 27-ամյա ՌԴ քաղաքացի Գեորգի Ավանեսովին:

Հոլանդական լրատվամիջոցների հաղորդմամբ, եթե հայազգի երիտասարդին արտաքսեն Հոլանդիա, ապա նրան սպասում է 4-ից 6 տարվա ազատազրկում: