Այսօր Orange-ը սկսեց iPad սենսորային էկրանով պլանշետների վաճառքն իր խանութներում` այսպիսով դառնալով հեռահաղորդակցության առաջին ընկերությունը Հայաստանում, որն առաջարկում է պլանշետային համակարգիչներ:
Apple ընկերության այս սարքը թույլ է տալիս ամենուր օգտվել ինտերնետից, կարդալ և ուղարկել նամակներ, դիտել լուսանկարներ և ֆիլմեր, երաժշտություն լսել, խաղալ, կարդալ էլեկտրոնային գրքեր:
iPad-ը ներառում է բազմաթիվ նորարարական ծրագրային հավելվածներ, որոնք հատուկ ստեղծվել են iPad-ի համար: iPad-ով կարելի է օգտագործել նաև App Store-ի ավելի քան 140,000 հավելվածներ:
Մոդելներն առաջարկվում են հետևյալ սակագներով.
– iPad Wi-Fi 16ԳԲ 290,000 դրամ
– iPad Wi-Fi + 3G 16ԳԲ 365,000 դրամ
– iPad Wi-Fi + 3G 32ԳԲ 415,000 դրամ
– iPad Wi-Fi + 3G 64ԳԲ 470,000 դրամ