Հայաստանի 20-ամյա քաղաքացին թալանել է Կրասնոդարի խանութներից մեկը: Տեղի ժամանակով ժամը 16.00-ի սահմաններում` երիտասարդը մտել է խանութ, ատրճանակ է հանել և սպառնացել է վաճառողուհուն, հաղորդում է «Կուբան TV-ն»:
Վաճառողուհին ստիպված նրան է հանձնել խանութի ողջ կանխիկ գումարը` 8000 ռուբլու չափով: Վերցնելով փողերը`կողոպտիչը լքել է դեպքի վայրը:
Ոստիկանությանը հաջողվել է պարզել տղամարդու ինքնությունը խանութում տեղադրված տեսախցիկների միջոցով: Շուտով նրան ձերբակալել են:
Պարզվել է` ատրճանակը խաղալիք է եղել: Հանցագործն իր արարքը բացատրել է նրանով, որ իր հայրը մահացել է և նրան գումար էր անհրաժեշտ` հուղարկավորությունը կազմակերպելու: Հետաքննությունը շարունակվում է: Տղամարդուն 10 տարվա ազատազրկում է սպառնում: