Ռուսատանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինը Կիևում կայացած մամուլի ասուլիսին ներկայացել է, ինչպես թվացել է լրագրողներին, աչքի տակ կապտուկով, գրում է The New York Times-ը, ինչից հետո լուրեր են տարածվել, թե նա կամ ձյուդոիստի հետ է պայքարել, ով իրենից ուժեղ է եղել, կամ պլաստիկ վիրահատություն է արել կամ էլ ատամնաբույժի մոտ է եղել:
Այսպիսի ենթադրությունները ծագել են նրանից հետո, երբ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ հանդիպմանը Պուտինի աչքի հատվածում մեծ քանակությամբ շպար է նկատվել: Այդ հանդիպումը շատ կարճ է տևել, իսկ ընթրիքը տեղի չունեցել: Ավելի ուշ Պուտինի մամլո քարտուղար Պեսկովը հայտարարել է, որ վարչապետն ընդամնեը շատ հոգնած է եղել թռիչքներից և երկարատև հանդիպումներից հետո:
«Կամ էլ լուսավորությունը լավ չի եղել»,-ավելացրել է Պեսկովը: