Պաշտոնական Բաքուն Աստրախանի հումանիտար հռչակագիրը դիտարկում է որպես «լավ հիմք ապագայում գերիների վերադարձի հետ կապված խնդիրների լուծման համար»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը:
Նրա խոսքով` Աստրախանի բանակցությունները «դժվար են ընթացել», սակայն «քայլ առաջ» են եղել բանակցային գործընթացում:
«Երկու կողմերն էլ ձեռնարկում են գոնե փոքր քայլեր», – ընդգծել է Մամեդովը: