Ութ իտալացի բժիշկներ դատապարտվել են ազատազրկման առանց բժշկական անհրաժեշտության առողջ մարդկանց վիրահատության ուղարկելու համար:
Իրենց եկամտի համար Միլանի Սրբ Ռիտայի հիվանդանոցի մի քանի աշխատակիցներ իրականացրել են ավելի քան 80 վիրահատություն, այդ թվում նաև հեռացրել առողջ թոքն ու կրծքագեղձը:
88-ամյա մի կին երեք անգամ ենթարկվել է վիրահատության` յուրաքանչյուր անգամ վճարելով 12 հազ. եվրո, մինչդեռ պարզվել է, որ բավական էր միայն մեկ վիրահատությունը, հաղորդում է BBC-ն:
Իտալական լրատվամիջոցները Սրբ Ռիտայի հիվանդանոցն անվանել են «սարսափների կլինիկա»:
2005-2007թթ. որոշ հիվանդներին նշանակվել է բուժման չափազանց ինտենսիվ կուրս, որպեսզի արդարացնեն բժշկական կենտրոնին հատկացվող պետական սուբսիդիան: