Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը չցանկացավ մեկնաբանել Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի և ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանի` այսօր համատեղ ասուլիսին հնչեցրած քննադատությանը:
Epress.am-ի հետ հեռախոսազրույցում ընդդիմադիր գործիչը նշեց. «Ես այդ մարդկանց չեմ ճանաչում քաղաքական կյանքում»:
Հիշեցնենք, որ Արամ Սարգսյանը ՀԱԿ-ը որակեց որպես «դեկորատիվ ընդդիմություն»: Երկու բանախոսներն էլ իրենց խոսքում քննադատության ենթարկեցին Հայ Ազգային Կոնգրեսին ու նրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին: