«Քաղաքական ընտրություններ իսկապես հնարավոր է իրականացնել: Եթե հնարավոր չլինի, ապա պիտի ունենանք ժողովրդի հիասթափվածությունը»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը:
Համատեղ ասուլիսի մասնակից Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նույնպես դժգոհել է Հայաստանում առկա քաղաքական դաշտից ու ժողովրդավարության պակասից:
Երկու բանախոսներն էլ իրենց խոսքում քննադատության ենթարկեցին Հայ Ազգային Կոնգրեսին ու նրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին:
Արամ Սարգսյանը ՀԱԿ-ը որակեց որպես «դեկորատիվ ընդդիմություն»: Բանախոսները քննադատաբար վերաբերվեցին նաև խորհրդարանական ընդդիմությանը` այն անվանելով «իշխանությունների կողմից ստեղծված»:
Epress.am-ի այն հարցին, թե ինչպես են բանախոսները պատրաստվում պայքարել ժողովրդավարության համար, Արամ Սարգսյանը չպատասխանեց, իսկ Հայրիկյանը հետ գնաց դեպի 1990 թվական և շարունակեց քննադատել Լևոն Տեր-Պետրոսյանին` արդյունքում, ըստ էության, չպատասխանելով տրված հարցին:
Հայրիկյանը տեղեկացրեց, որ իրենք Արամ Սարգսյանի հետ դեռևս 1996 թվին են դաշինք կնքել, ու թեև հիմա դաշինք ձևավորելը վաղ են համարում, բայց այդ հնարավորությունը չեն բացառում: