Home / Հայաստան / Գերմանացի ոստիկանները մարիխուանայի նշանով համազգեստ են կրում

Գերմանացի ոստիկանները մարիխուանայի նշանով համազգեստ են կրում

Գերմանացի ոստիկանների համար, որոնք զբաղվում են թմրանյութերի շրջանառության բացահայտմամբ, պետությունը նոր համազգեստ է նախատեսել:

Ինչպես հայտնում է The Local-ը, նախկին համազգեստի և նորի տարբերությունը կայանում է նրանում, որ նոր համազգեստի վրա պատկերված է մարիխուանայի տերևը: Այն պատկերված է լինելու համազգեստի ուսադիրների վրա: Իսկ թե ինչպես են ոստիկաններն արձագանքել այս նորամուծությանը, պարբերականը չի մանրամասնում:

Ենթադրվում է, որ ոստիկանի ուսադիրների վրայի մարիխուանայի տերևը կօգնի վարորդներին հասկանալ, թե ինչի համար են իրենց կանգնեցրել ճանապարհային ոստիկանները: