Home / Армения / Հայերը լրտեսել են Ռուսաստանի օգտի՞ն

Հայերը լրտեսել են Ռուսաստանի օգտի՞ն

Այսօր հայտնի են դարձել Վրաստանում բռնկվող «լրտեսական սկանդալի» նոր մանրամասները: Մասնավորապես, լրատվամիջոցներին հայտնի են դարձել այդ գործով անցնող երկու անձանց` Արմեն Գևորգյանի և Ռուբեն Շիկոյանի անունները:

Փաստաբան Նանա Ցուլաձեի խոսքերով` նրանց ձերբակալել են Բաթումում և առայժմ դատապարտվել են երկու ամսվա ազատազրկման, հաղորդում է «Ինտերպրեսնյուզը»:

Նշենք, որ նախորդ շաբաթվա վերջին հայտնի էր դարձել 20 քաղաքացիների ձերբակալման մասին, որոնք, իբր, լրտեսել են Ռուսաստանի օգտին: Նրանց բոլորին մեղադրել են լրտեսական ցանցի ստեղծման մեջ:

Ըստ որոշ տվյալների` ձերբակալվածները կարող էին տեղեկություններ հավաքել Վրաստանի պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների համար, ինչպես նաև տվյալներ տրամադրել երկրի ուժային կառույցների բարձաստիճան պաշտոնյաների վերաբերյալ: Ապացույցների դեպքում լրտեսները կդատապարտվեն «Հայրենադավության» հոդվածով: