Մերձմոսկովյան Բալաշիխում քրեական գործ է հարուցվել սպառողական շուկայի ոլորտում հանցագործությունների դեմ պայքարի բաժնի երկու աշխատակիցների դեմ:
Քննության վարկածի համաձայն` ոստիկանության 39-ամյա կապիտան և 27-ամյա ավագ լեյտենանտը պարզել են, որ Հայաստանի 30-ամյա քաղաքացին գետնահարկում հայտնի բրենդների հագուստի արտադրամաս է բացել:
Ոստիկանները պահանջել են տղամարդուց ամսական 30 հազարական ռուբլի վճարել` քրեական պատասխանատվության չենթարկելու համար: Հետագայում կասկածյալները մի քանի անգամ բարձրացրել են գումարի չափը:
Նշենք, որ ոստիկաններին ձերբակալել են հոկտեմբերի 26-ին 50 հազ. ռուբլու չափով հերթական կաշառքը կորզելու ժամանակ: