Արմեն Գևորգյանն ու Ռուբեն Շիկոյանը, ովքեր ձերբակալվել են Վրաստանում Ռուսաստանի օգտին լրտեսական գործունեություն իրականացնելու կասկածանքով, «Ջավախք» շարժման անդամներն են: Այս մասին expressnews-ին տված հարցազրույցում ասել է շարժման ներկայացուցիչ Ռուբեն Թորոսյանը:
Նրա խոսքով` Գևորգյանն ու Շիկոյանը 1998 թվականից «Ջավախքի» անդամ են և ակտիվ գործունեություն են ծավալել երիտասարդությանը վերաբերող հարցերում:
«Մենք չենք հավատում, որ նրանք լրտեսական գործունեություն են իրականացրել Վրաստանի դեմ: Վերջին շրջանում ուղղակի փորձում են ճնշումներ կիրառել մեր շարժման նկատմամբ»,- ասել է Թորոսյանը: