Home / Армения / «Զվարթնոցում» բերման է ենթարկվել Լեհաստանում հետախուզվող տղամարդը

«Զվարթնոցում» բերման է ենթարկվել Լեհաստանում հետախուզվող տղամարդը

Հոկտեմբերի 29-ին, ժամը 12.00-ին, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ «Զվարթնոց» օ/կ-ից հայտնաբերվել և ՔՀԳՎ բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Նորայր Խ.-ն, որը 2007 թ. հոկտեմբերի 25-ից Լեհաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ԼՀ քրեական օրենսգրքի 280 հոդվածի  2-րդ մասի /ավազակություն/ մեղադրանքով:

Ինչպես այսօր հայտնում է Ոստիկանության պաշտոնական կայքը, հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և ՀՀ Գլխավոր դատախազությանը: