Աթենքում ականազերծիչները վնասազերծել են Չիլիի դեսպանատան համար նախատեսված ռումբը: Տեղի աղբյուրների հաղորդմամբ` պայթուցիկ սարքը գործի է դրվել հենց ականազերծիչների կողմից` խորհրդարանի շենքից ոչ շատ հեռու:
Ավելի վաղ Աթենքում Շվեյցարիայի դեսպանատանը պայթյուն էր տեղի ունեցել: Նախնական տվյալներով` զոհեր չկան:
Այսօր Աթենքում Բուլղարիայի դեսպանատանը ահազանգ է գրանցվել, ըստ որի շենքում պայթուցիկ սարք է տեղադրված: Դեպքի վայր են ժամանել ականազերծիչներն ու ոստիկանության ներկայացուցիչներ: Շարունակվում են պայթուցիկ սարքի որոնման աշխատանքները: Դեսպանատան բոլոր աշխատակցիներին տեղահանել են, իսկ փողոցը շրջապատված է ոստիկաններով: