ԱՄՆ Միչիգան նահանգի բնակչուհի Ջենիֆեր Քլայնը 7000 հազար դոլարով վաճառել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նամակը` հիպոտեկային պարտքերը մարելու և քաղցկեղից բուժման համար վճարելու համար:
Ավելի վաղ 28-ամյա Քլայնը նամակով դիմել էր Բարաք Օբամային: Նամակում ամերիկուհին նախագահին պատմել էր, որ տնտեսական ճգնաժամի ընթացքում նա «ընդամենը 5 օրվա ընթացքում կորցրել է աշխատանքը, բժշկական ապահովագրությունը և հարգանքն իր նկատմամբ»: Բացի դրանից, նրա մոտ հայտնաբերել էին մաշկի քաղցկեղ, որը հնարավոր է բուժել:
2010թ. հունվարին Օբաման պատասխանել է Քլայնի նամակին` իր աջակցությունը հայտնելով ամերիկուհուն: Արդյունքում` կինը ստիպված էր վաճառել այդ նամակը` իր տունը պահպանելու և բուժման համար վճարելու համար:
Նամակի նոր սեփականատերը` Գարի Զիմեթը, հույս ունի հետագայում ավելի թանկ գնով վերավաճառել նամակը, քանի որ, նրա խոսքերով, ԱՄՆ գործող նախագահի կողմից ստոգարված փաստաթուղթը բավական մեծ արժեք է ներկայացնում: