Միացյալ Նահանգներում դատի են տալիս վեցամյա մի աղջկա, ով հեծանիվով բախվել է 87-ամյա անցորդի, հաղորդում է Reuters-ը:
Միջադեպը տեղի է ունեցել 2009թ. ապրիլին: Պատահարի մեղավոր Ջուլիետ Բրեյթմանն այդ ժամանակ ընդամենը չորս տարեկան էր: Նա և ևս մեկ չորսամյա երեխա` Ջեյքոբ Կոնը, հեծանիվ են վարել և բախվել են 87-ամյա Քլեր Մենագին: Վերջինս ստացել է ազդրի կոտրվածք և վիրահատվել է: Երեք ամիս անց Մենագը մահացել է:
Բրեյթմանի փաստաբանները պահանջել են, որ դատական գործը կառճեն մեղադրյալի տարիքի պատճառով: Բացի այդ, իրավաբանները հայտնել են, որ Ջուլիետի դեմ չի կարելի մեղադրանքներ ներկայացնել, քանի որ նա գտնվել է մոր խնամքի ներքո:
Սակայն դատավոր Փոլ Վուտենը հայտնել է, որ «մոտակայքում ծնողնեի ներկայությունը ողջամիտ երեխային իրավունք չի տալիս կատարել հիմար արարքներ»: Վուտենի կարծիքով` Ջուլիետը բավարար տարիքում էր գտնվում, որպեսզի հասկանար, թե ինչով կարող է ավարտվել իր այդ արարքը: Այդ իսկ պատճառով Բրեյթմանի գործը որոշել են չփակել: