Ուկրաինական Խարկով քաղաքի ընտրական հանձնաժողովում փչացել է համակարգիչը, որոմ պահվում էին քաղաքապետի ընտրությունների արդյունքները, գրում է Украинская правда-ն:
Տեխնիկական անսարքության պատճառով կորել է վերջին երեք ժամերի ընթացքում մշակված տեղեկատվությունը: Որևէ նոր տեղեկատվություն չի հրապարակվելու մինչև կորած տեղեկատվությունը չվերականգնվի:
Վերջին անգամ տեղեկատվությունը թարմացվել է տեղի ժամանակով ժամը 14.00-ին: Այդ ժամին մշակվել էր ընտրաթերթիկների 50 տոկոսը:
Այնուամենայնիվ, Խարկովի շրջանի նախանգապետ Միխայիլ Դոբկինը քաղաքապետի ընտրություններում հաղթող է հայտարարել իր կուսակից Գենադի Կերնեսին:
Ընդդիմության ներկայացուցիչների խոսքով` համակարգչի հետ կապված պատմությունն ընդամենը միջոց է ամեն գնով հաղթանակ ապահովել Կերնեսի համար:
Հիշեցնենք, որ Խարկովի քաղաքապետի ընտրություններն անցկացվել են հոկտեմբերի 31-ին: Կերնեսի հիմնական մրցակիցը Արսեն Ավակովն էր, ում սատարում էր Յուլիա Տիմոշենկոն: