ԱՄՆ նախկին պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսն այցելել է Մըքքոլ միջնակարգ դպրոց, որտեղ հանդիպում է ունեցել ուսանողների հետ և ներկայացրել է իր «Արտասովոր սովորական մարդիկ» անվանումով նոր գիրքը, գրում է Daily Times Chronicle պարբերականը:
Ռայսը նախ պատասխանել է WCVB-TV հեռուստաընկերության հաղորդավարուհու հարցերին, իսկ այնուհետ ուսանողներն են մի շարք հարցեր հղել նրան:
Հանդիպման ընթացքում անդրադարձել է եղել նաև Հայոց ցեղասպանության հարցին:
Պատասխանելով ուսանողի այն հարցին, թե ինչու Միացյալ Նահանգները հրաժարվում է միջամտել Հայոց ցեղասպանության վերաբերող խնդրին` Ռայսն ասել է, որ ցեղասպանությունը իրականացվել է 1915 թվականին թուրքերի կողմից, բայց Թուրքիան այն չի ճանաչել:
«Մենք միշտ խթանել են երկխոսությունը պատմաբանների մասնակցությամբ հայերի և թուրքերի միջև և արդեն իսկ որոշակի առաջընթաց կա»,- ասել է Ռայսը:
Նրա խոսքով` ԱՄՆ-ի միջամտության դեպքում իր երկիրը «վատ խորհրդականի» դերում հանդես կգա: