Home / Հայաստան / ՀՀԿ-ականը համոզված է, որ Հայաստանը փորձում են թուլացնել YouTube-ի օգնությամբ

ՀՀԿ-ականը համոզված է, որ Հայաստանը փորձում են թուլացնել YouTube-ի օգնությամբ

Ամբողջ աշխարհը հիմնված է էլեկտրոնային փոստի վրա, որտեղ ուզում են ինչ-որ խոսք ու զրույց գցել, փորձում են էլեկտրոնային փոստի միջոցով գցել:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով վերջերս էլեկտրոնային տեղեկատվության ակտիվացման մասին, նման «բացահայտում» է արել ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը:

«Հարցն այն է, որ մենք պետք է կարողանանք իրականությունն ու ճշմարտությունը տարբերել զրպարտանքներից և տարբեր տիպի մոտեցումներից»,- ասել է բանախոսը:

Նա YouTube կայքում տեղադրված և աղմուկ բարձրացրած բանակի և դպրոցների տեսահոլովակները համարել է քարոզչական մեխանիզմներ, որոնք փորձում են թուլացնել Հայաստանը:

«Բայց չի ստացվելու», – պնդել է Գալուստ Սահակյանը:

Լրագրողի այն դիտարկմանը, թե ինչու են Ազգային Ժողովում փակել YouTube կայքը, պատգամավորն ասել է.

«Ես տեղյակ էլ չեմ` փակել են, թե չեն փակել, բայց Ազգային Ժողովն իր խնդիրներն ունի, Ազգային Ժողովի ղեկավարությանը հարցրեք»: