ՀՆԱ-ի արտադրության ծավալն ընթացիկ գներով, 2010թ. հունվար-սեպտեմբերին կազմել է 2386668.4 մլն.դրամ, իսկ իրական ծավալի ինդեքսը 2009թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ կազմել է 102.8%` 2009թ. հունվար-սեպտեմբերի 83.5% համապատասխան ցուցանիշի դիմաց: Այս մասին ասված է ՀՀ Ազգային Վիճակագրական ծառայության մամուլի հաղորդագրության մեջ:
Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 2010թ. հունվար-սեպտեմբերին կազմել է 733389 դրամ (1940 ԱՄՆ դոլար կամ 1473 եվրո):
Պաշտոնական վիճակագրության համաձայն` 2010թ. հունվար-սեպտեմբերին հանրապետությունում ընթացիկ գներով, թողարկվել է 579140.7 մլն. դրամի արդյունաբերական արտադրանք, իրացվել է 577592.2 մլն. դրամի արտադրանք, որից ԱՊՀ երկրներում` 38355.4 մլն. դրամի, այլ երկրներում` 160732.8 մլն. դրամի արտադրանք: